00:00:00

Եղանակը Հայաստանում

17:39, 09 ապրիլ 2018

Ապրիլի 10-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ը երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում 5-6 աստիճանով կբարձրանա, մյուս շրջաններում էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +15+20, Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +15+20, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +21+23, Գեղարքունիքում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +15+20, Լոռիում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +15+18, Տավուշում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +16+19, Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +15+20, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+9, ցերեկը` +23+25, Արարատում՝ գիշերը`+6+10, ցերեկը` +24+26, Արմավիրում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +24+26, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +15+20, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +24+26, Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +17+20, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +13+17, Արցախում՝ գիշերը` +5+8, ցերեկը՝ +14+18:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր