00:00:00

ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում բուժանձնակազմի համար վագոն-տնակներ են տեղադրվել

18:16, 22 մարտ 2020

ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում բուժանձնակազմի համար վագոն-տնակներ են տեղադրվել: Այս մասին հայտնում է ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը: «Նոր տիպի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն Արցախում կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ԱՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել էր ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացնել կահավորման և բուժանձնակազմի համար հարմարությունների ստեղծման աշխատանքներ: Արցախի հսկիչ սահմանային անցակետերում ԱՀ Քաղաքաշինության Նախարարություն(թյան) կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները. «Խարխափուտ» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ և 1 կունգ (9մ երկարությամբ՝ բոլոր հարմարություններով): «Աղավնո» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ՝ բուժանձնակազմի և այլ պատասխանատու անձանց գիշերակացի համար, միաժամանակ՝ կահավորվել է սպասասրահը՝ վարակակիրների մեկուսացման համար: «Կովսական» անցակետում տեղադրվել է 1 վագոն-տնակ: «Խնձորեսկ» հսկիչ կետում տեղադրվել է 2 վագոն-տնակ և կահավորվել: Էլեկտրական ցանցին միացած չլինելու պատճառով, տեղադրվել է 3.5 կվտ հզորությամբ գեներատոր»,-ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր