00:00:00

Ընդդիմադիրներ, ովքեր մասնակցեցին Սարգսյանի երդմնակալությանը

17:07, 09 ապրիլ 2018

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախի հանրապետության ղեկավարությունը, բազմաթիվ հյուրեր արտերկրից: Հանապետականների կողքին կանգնելու  եւ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիր էին շտապել նաեւ մի շարք ընդդիմադիր գործիչներ: Գրեթե ամբողջ կազմով ներկայացել էր ԱԺ-ում իրեն ընդդիմադիր համարող «Ծառուկյան» խմբակցությունը: Բացակայում էր Գագիկ Ծառուկյանը: Ավելին «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորները հպարտորեն հայտարարում էին, որ մեծ հույսեր են կապում Արմեն Սարգսյան անձի հետ, եւ վստահ են, որ նա դրական փոփոխություններ կբերի: 2013 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրած Րաֆֆի Հովհաննիսյանը ով հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից եւս ներկա էր երդմնակալության արարողությանը: Պարզվում է Հովհաննիսյանը եւս դրական ակնկալիքներ ունի ՀՀԿ-ի կողմից նախագահ ընտրված Արմեն Սարգսյանից: «Արմեն Սարգսյանն ունի պետական փորձ, դիվանագիտական փորձառություն, կարող է դա ի նպաստ օգտագործել պետության։ Ես հույս ունեմ, որ ինքը երբևէ չի զղջա իր արածի համար: Հույս ունեմ, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը իր փափուկ խոսքով և դիվանագիտությամբ մի բան փոխի»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Երդմնակալությանը ներկա էին նաեւ Դեմկուսի ղեկավար Արմեն Սարգսյանը, ինչպես նաեւ  առանձին անհատներ, ովքեր ժամանակին խիստ քննադատության էին ենթարկում Սերժ Սարգսյանի գործունեությունը, բայց այսօր հրավիրատոմսերը ձեռքներին ուրախությամբ եւ առանձնակի հպարտությամբ շտապել էին համալիր: Նշենք, որ երդմնակալության արարողությանը ներկա չէին միայն «Ելք» դաշինքի ներկայացուցիչները: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր