00:00:00

Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի կառուցման ծրագիրը ընթացիկ փուլում է

16:01, 09 ապրիլ 2018

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ՝ էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակներում, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման ծրագիրը։ Ծրագրի նպատակն է վերակառուցել 30 և ավելի տարիներ շահագործման մեջ գտնվող Երևանի ՋԷԿ-ի ենթակայանը: Ենթակայանի վերակառուցմումը կնպաստի Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 կՎ ենթակայանի սարքավորումների խափանումների հաճախականության կրճատմանը: Վերականգնման արդյունքում կբարձրանա ենթակայանի, ինչպես նաև էներգահամակարգի անվտանգությունը և աշխատանքի հուսալիությունը: Այժմ ընթանում են շինարարական, ապրանքների ու հիմնական սարքավորումների ներկրման աշխատանքներ: Մասնավորապես ներկրվել են 200 ՄՎա ավտոտրանսֆորմատորը, 2 հատ 27,5 ՄՎա տրանսֆորմատորները, 220 կՎ և 110 կՎ պորտալները, անջատիչները, բաժանիչները: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով մնացած սարքավորումների մեծ մասը գտնվում են ճանապարհին կամ պատրաստ են առաքման։ Ավարտվում են հիմքերի պատրաստման, հողանցման կոնտուրի և դրենաժային համակարգի կառուցման աշխատանքները: Ընթացքի մեջ է հիմնական կառավարման և 35 կՎ ենթակայանի շենքերի շինարարությունը: Միաժամանակ իրականացվում են նաև ներկրված պորտալների տեղակայման, սարքավորումների մետաղական կոնստրուկցիաների հավաքակցման և մոնտաժի նախապատրաստման աշխատանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր