00:00:00

Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է իր օգնականներին

15:49, 09 ապրիլ 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է կարգադրություններ Ավետիս Բերբերյանին, Արմեն Աբելյանին, Վարուժան Ներսեսյանին և Հրայր Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից ազատելու վերաբերյալ: ՀՀ նախագահի համապատասխան կարգադրությունում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ Հրայր Ղուկասյանին ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից»: ՀՀ նախագահը նմանատիպ կարգադրություններ է ստորագրել նաեւ Արմեն Աբելյանի, Ավետիս Բերբերյանի, Վարուժան Ներսեսյանի վերաբերյալ: Նշենք, որ այսօր ավարտվում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում լիազորությունների երկրորդ ժամկետը: ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի Արմեն Սարգսյանը, ով նախագահ է ընտրվել ԱԺ-ի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր