00:00:00

Կորոնավիրուսով վարակված էջմիածինցի տիկնոջ զարմիկի հաղորդումն ուղարկվել է ոստիկանություն․ Դատախազություն

12:19, 19 մարտ 2020 Իրավական

Դատախազությունը կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկի` իր անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու և տարածելու վերաբերյալ հաղորդումը ուղարկել է քրեական ոստիկանություն։ Ավելի վաղ, փաստաբան Գոհար Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում էր ներկայացրել իր անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց իր համաձայնության լրատվամիջոցներում, սոցցանցերում հրապարակելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր