00:00:00

Մեկ շաբաթում գրանցվել է 102 արտակարգ դեպք, այդ թվում 51 հրդեհ, 27 ավտովթար

15:30, 09 ապրիլ 2018 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 3-ից 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 225 դեպք, որից 102-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 102 կենցաղային կանչ,  51 հրդեհ, 27 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 4 եւ տուժել 26 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 8 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաեւ թունավորման 8 դեպք, որի հետեւանքով տուժել է 13 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր