00:00:00

Աչաջրեցի տղամարդու «ՈՒԱԶ»-ի զննությամբ հայտնաբերվածը մարիխուանա էր․ 4 հոգու բերման են ենթարկել

18:51, 18 մարտ 2020 Իրավական

Մարտի 15-ին ոստիկանության Իջեւանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Աչաջուր գյուղի 59-ամյա մի բնակիչ պահում եւ օգտագործում է թմրամիջոց։ Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը Աչաջուր գյուղում ոստիկանները հայտնաբերեցին 59-ամյա տղամարդուն, նրա «ՈւԱԶ» մեքենան եւ 3 ուղեւորների։ Զննությամբ մեքենայից հայտնաբերվեց մանրացված, չորացված կանեփանման զանգված։ Ըստ վարորդի՝ հայտնաբերվածն իրենն է, քաղել է կանեփի վայրաճ թփերից՝ իր օգտագործման համար։ Վարորդը եւ ուղեւորները կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Իջեւանի բաժին։ Ուղեւորներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված կանաչավուն զանգվածով կաթուցիչ։ Նա հայտարարեց, որ թմրամիջոցը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից, մի մասն օգտագործել է, մյուսը` պահել հետագայում օգտագործելու համար։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր