00:00:00

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ընդունում է դիմումներ

15:16, 09 ապրիլ 2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ընդունում է դիմումներ ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի նոր անդամների համալրման նպատակով: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ  շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել  կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի,  փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն): Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորվում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) նախարարությունից: Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` -Դիմում Խորհրդի նախագահի անունով /ձևերը կցվում են/. - Շահագրգիռ անձի, կազմակերպության լիազորված անձի անձնագրի պատճենը, (կազմակերպությունների դեպքում` նաև լիազորագիր տվյալ անձի անունով) - Ամփոփ տեղեկանք  վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ /1-2 էջի սահմաններում/. -Հետաքրքվածության նամակ /1 էջի սահմանում/. - Իրենց նախընտրությամբ`  այլ լրացուցիչ փաստաթղթեր, հրապարակումներ և այլն: Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին: Բոլոր շահագրգիռ կազմակերպությունները և անձինք մինչև ս.թ. ապրիլի 26-ը ներառյալ  հայտերը պետք է ներկայացնեն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն (ք. Երևան, Կառավարական տուն 3) աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից մինչև 17:00-ն (ընդմիջում` 13:00-14:00) կամ ուղարկեն [email protected] էլ. փոստի հասցեով: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` 011 52 15 24 հեռախոսահամարով: ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր