00:00:00

Հյուրանոցի հաճախորդների միջեւ վիճաբանության հետեւանքով անվտանգության աշխատակիցը դանակահարվել է․ հարուցվել է քրգործ

10:42, 18 մարտ 2020 Իրավական

pp2020 թվականի մարտի 15-ի` ժամը 05։35-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջ գոտկային շրջանի եւ աջ թիակային շրջանի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հյուրանոցի հաճախորդներն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչը փորձել է կանխել անվտանգության աշխատակիցը, որի ընթացքում հաճախորդներից մեկը դանակով հարվածել է նրան: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով վիճաբանող երիտասարդներից մեկն է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր