00:00:00

ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականն ազատվել է պաշտոնից

14:53, 09 ապրիլ 2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա՝ ապրիլի 9-ի հրամանագրով Արամ Ղարիբյանն ազատվել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնից: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ. Արամ Ղարիբյանին ազատել Հայաuտանի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնից»: Նշենք, որ այսօր ավարտվում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում լիազորությունների երկրորդ ժամկետը: ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի Արմեն Սարգսյանը, ով նախագահ է ընտրվել ԱԺ-ի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր