00:00:00

Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին

14:42, 09 ապրիլ 2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա՝ ապրիլի 9-ի իր հրամանագրով աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ. Վլադիմիր Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից»: Նշենք, որ այսօր ավարտվում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում լիազորությունների երկրորդ ժամկետը: ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի Արմեն Սարգսյանը, ով նախագահ է ընտրվել ԱԺ-ի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր