00:00:00

Տղամարդը կալանավորվել է, կինը՝ ստորագրությամբ բաց թողնվել․ ապօրինի թմրաշրջանառության բացահայտում

20:04, 17 մարտ 2020 Իրավական

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի գործընկերների հետ, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Նազարբեկյան փողոցից բերման են ենթարկվել 40 և 37-ամյա տղամարդ ու կին։ Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվեց 4 գրամից ավելի ափիոն։ Տղամարդու մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց քացախաթթվի անհիդրիդով ներարկիչ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեց նաև նրանց վարձակալած բնակարանը։ Հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող զանգված, թմրամիջոցի պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ և այլն։ Տղամարդը կալանավորվել է, կինը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ Կատարվում է նախաքննություն։ https://www.youtube.com/watch?v=VpH5giSMKW8&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր