00:00:00

Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել ՌԴ օրենսդրությամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով

17:20, 17 մարտ 2020 Իրավական

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության դատախազության կողմից ձերբակալումից ազատ է արձակվել՝ վերջինիս մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Նշենք, որ մարտի 15-ին Վահագն Հարությունյանը ձերբակալվել էր ՌԴ-ում։ Հիշեցնենք, որ երեկ Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է եւ վերջինս ՌԴ֊ի իրավապահների կողմից ազատ է արձակվել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 17-ին, կշարունակվի «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդության քննարկումը։ Հավելենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր