00:00:00

Ես անգամ զարմացած եմ, թե այս վիճակում ինչպես կարելի է այդ ծանր բեռն ստանձնել. Պետրոսյանն՝ Արմեն Սարգսյանից

16:49, 27 փետրվար 2018

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ դաշինքում լայն քննարկում է եղել, Գագիկ Ծառուկյանը լսել է բոլորի կարծիքները, ապա իր տեսակետը հայտնել, և միաձայն որոշել են կողմ քվեարկել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածուն է: «Հաշվի առնելով Արմեն Սարգսյանի անցյալը, նրա դիվանագիտական աշխատանքի մեծ փորձը, ներդրումային միջավայրի նրա տիրապետման ունակությունը՝ որոշեցինք կողմ քվեարկել: Նա անկուսակցական մարդ է, կաշկանդված չէ կուսակցական որոշումներով ու հրամաններով, մեր ծրագիրը լսել է, մենք ներկայացրել ենք մեր դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական կետերը, ինքը հավանությունը տվել է: Եկեք, հնարավորություն տանք, որ մարդը ստանձնի այս ծանր բեռը: Ավելին, իմ կարծիքով՝ ամեն մեկը չէր ցանկանա այս բեռը ստանձնել: Ես անգամ զարմացած եմ, թե այս վիճակում ինչպես կարելի է այդ ծանր բեռն ստանձնել: Մենք կտանք մեր ձայնը, բայց նաև ուշադրության կենտրոնից բաց չենք թողնի Արմեն Սարգսյանի աշխատանքը: Եթե նա առաջին օրից ցույց տվեց, որ սխալվել ենք, մենք էլ մեր անելիքներն ունենք: Բայց կիրթ մարդ է, պետք է հնարավորություն տալ»,-հայտարարեց Գևորգ Պետրոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր