00:00:00

Շատ ենք խնդրում բալիկներին հեռախոսի փոխարեն ուրիշ խաղալիք տալ. Արցախի ՄԻՊ

13:37, 09 ապրիլ 2018

Խնդրում ենք, շատ ենք խնդրում բալիկներին հեռախոսի փոխարեն ուրիշ խաղալիք տալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մենք գործարկել ենք անվճար շուրջօրյա 7777 կարճ համարը՝ քաղաքացիներին ավելի մատչելի լինելու համար։ Կարճ համարով մեզ հետ արդեն կապ են հաստատել 5 քաղաքացի և շուրջ 34 բալիկ։ Խնդրում ենք, շատ ենք խնդրում բալիկներին հեռախոսի փոխարեն ուրիշ խաղալիք տալ։ Հատկապես հանգստի համար նախատեսված ժամերին»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր