00:00:00

Անցած տարիների կատարած աշխատանքից ոչինչ չի կորել․ Լավրովը՝ ԼՂ հիմնախնդրի մասին

13:14, 09 ապրիլ 2018

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը  առաջնահերթություններից մեկն է հետխորհրդային տարածքում: Նա ասել է, որ այս ուղղությամբ իրենք կոլեկտիվ աշխատանք են տանում եւ տարիներ շարունակ տարել են համանախագահ մյուս երկրների հետ միասին։ «Կարծում եմ, որ այն տարիների աշխատանքից ոչինչ չի կորել: Թեեւ, իհարկե, այս ընթացքում որոշ նոր գաղափարներ են հայտնվել, որ համանախագահներն այժմ առաջ են տանում կողմերի հետ շփումների միջոցով: Ամենակարեւորն անվստահությունից հեռանալն է, ինչը դեռ երբեմն շարունակվում է դրսեւորվել բանակցությունների ընթացքում, եւ կենտրոնանալը իրատեսական, պրագմատիկ գաղափարների վրա», - ասել է Լավրովը՝ նշելով, որ  անհրաժեշտ է միայն այդ «գաղափարները» տեղափոխել թղթի ա։ «Կողմերը համակարծիք են այդ անելու անհրաժեշտության հարցում, սակայն երբ ամեն ինչ սկսվում է կոնկրետ ձեւակերպումներ ստանալ, ինչպես տեղի է ունենում այլ իրավիճակներում, դժվարություններ են առաջանում: Կարծում եմ, որ մենք կշարունակենք հետեւողականորեն հաղթահարել դրանք եւ արդյունքների հասնել», - ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր