00:00:00

113 զոհ. Իրանում գրանցվել է 1 օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ քանակը

14:40, 16 մարտ 2020 Աշխարհ

Իրանում գրանցվել է  մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ քանակը, գրում է The Guardian-ը: Պարբերականը մանրամասնում է, որ  անցած շաբաթ օրը երկորւմ նոր տեսակի վարակի զոհ է դարձել 113 մարդ: Մահերը գրանցվել են 24 ժամվա ընթացքում:
Այժմ Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 724-ի, իսկ ինչ վերաբերում է ախտահարվածներին, ապա նրանք 13 938-ն:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից: Tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր