00:00:00

Գերմանիան կփակի սահմանները Ավստրիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հետ

03:54, 16 մարտ 2020 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերի եւ Բավարիա, Բադեն Վյուրթեմբերգ ու Սար դաշնային հողերի վարչապետերի հետ միասին որոշել է փակել Ավստրիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հետ սահմանները մարտի 16-ից նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Bild-ին: Պարբերականի տեղեկություններով՝ դա տեղի կունենա տեղական ժամանակով 8.00-ին: Նյութում նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաեւ Գերմանիայում օտարերկրացիների կողմից մթերքների ձեռքբերումը կանխելու համար, որն արդեն ստեղծել է խնդիրներ Գերմանիայի սահմանամերձ շրջաններում մատակարարման հետ կապված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր