00:00:00

Հայտնի է, թե որքան մարդ է ապաքինվել կորոնավիրուսից ողջ աշխարհում

03:38, 16 մարտ 2020 Աշխարհ

Մարտի 15-ի դրությամբ ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսից ապաքինվել հաջողվել է 73 968 հիվանդի: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 156 400 մարդ:
Այս մասին վկայում է Ջոն Հոփքինսի համալսարանի գիտական կենտրոնի տվյալները պատկերող առցանց քարտեզը: Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է 5833 մարդ:
Ամենամեծ թվով վարակակիրներ գրանցվել են Չինաստանում (80 995), որին հաջորդում են Իտալիան (21 157) և Իրանը (12729): Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայում մեկ օրում վարակակիրների կտրուկ աճ է գրանցվել. երկրում կորոնավիրուսով վարակվել է 7753 մարդ: Հարավային Կորեայում վարակակիրների թիվը գերազանցել է 8000-ը, Գերմանիայում և Ֆրանսիայում՝ 4000-ը: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 3000-ին, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և Նորվեգիայում՝ գերազանցել է հազարը: Ապաքինվածների շրջանում ավելի քան 60 000-ը բաժին է ընկնում Չինաստանին, մոտ 3000-ը՝ Իրանին, 1966-ը՝ Իտալիային, 517-ը՝ Իսպանիային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր