00:00:00

Դատարանները անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի. ԲԴԽ հայտարարությունը

21:56, 15 մարտ 2020 Իրավական

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր  գործունեությունն անխափան իրականացնելու համար՝ ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների անարգել իրացման հնարավորությունը:
Միաժամանակ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված յուրաքանչյուր ջանքի գործադրման կարևորությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝
– հորդորում է դատավարության ներկա լինել ցանկացողներին զերծ մնալ դատական նիստերին ներկայանալուց, բացառությամբ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից, որոնց հորդորում ենք ապահովել հնչեղություն ունեցող գործերի օնլայն հեռարձակումը,
– հորդորում է դատավարության կողմերին բավարարվել դատական նիստերին իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայությունը պարտադիր է,
– հանձնարարում է դատական կարգադրիչների ծառայությանը բացառել դատարաններում մարդկանց կուտակումները, – առաջարկում է բոլոր դատարաններին և դատավորներին իրենց գործառույթները հնարավորինս իրականացնել օրենքով սահմանված գրավոր ընթացակարգերով, – հանձնարարում է դատարանների նախագահներին, դատական դեպարտամենտին և դատական կարգադրիչների ծառայությանը ապահովել աշխատակիցների որոշ մասի աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը, – հանձնարարում է դատարանների նախագահներին, դատական դեպարտամենտին և դատական կարգադրիչների ծառայությանը դատարաններում աշխատանքը կազմակերպելիս և քաղաքացիների հետ շփումներում խստորեն պահպանել Առողջապահության նախարարության սահմանած հիգիենայի և կորոնավիրուսի կանխարգելման կանոնները, – հանձնարարում է Դատական դեպարտամենտին ՀՀ բոլոր դատարանները ապահովել առողջապահական նորմերով նախատեսված հակավարակիչ նյութերով և իրականացնել դրանց կիրառման նկատմամբ վերահսկողություն:   Բարձրագույն դատական խորհուրդ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր