00:00:00

Մալայզիայում 190 մարդ մզկիթում վարակվել է կորոնավիրուսով

23:04, 15 մարտ 2020 Աշխարհ

Մալայզիայում մարտի 15-ին գրանցվել է կորոնավիրուսի վարակման 190 նոր դեպք։ Վարակակիրների ճնշող մեծամասնությունը վարակվել է երկրի մզկիթներից մեկում։ Այդ մասին հայտնում է The Star պարբերականը՝ հղում անելով Մալայզիայի առողջապահության նախարարությանը։ Երկրի առողջապահության նախարար Ադհամ Բաբան կիրակի օրը հայտարարել է, որ վարակման գրեթե բոլոր նոր դեպքերը կապված են Ջամիք Պետալինգ մզկիթում տեղի ունեցած կրոնական միջոցառման հետ, որը ձգվել է փետրվարի 27-ից մարտի 1-ը։ Ընդհանուր առմամբ, կրոնական միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 16 հազարը, հայտնում է պարբերականը։ Նախարարությունը ենթադրում է, որ Ջամիք Պետալինգ մզկիթում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է էականորեն ավելանալ, քան հաղորդվել է ավելի վաղ։ «Մենք խնդրում ենք բոլորին, որոնք մասնակցել են միջոցառմանը, դիմեն առողջապահական տեղական մարմիններին՝ հետագա ցուցումներ ստանալու նպատակով»,- հայտարարել է նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր