00:00:00

Վահագն Հարությունյանը ձերբակակվել է Ռուսաստանում

14:50, 15 մարտ 2020 Իրավական

«Մարտի 1»֊ի գործով քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ձերբակալվել է ՌԴ֊ում և առաջիկայում կքննարկվի նրա արտահանձնման գործընթացի հարցը։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հայտնեցին Դատախազությունից։ Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Հայաստանում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սական դատարանը մերժել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Նրա նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր