«Արսենալի» գլախովոր մարզիչ Արսեն Վենգերը ասօր տեղի ունեցած Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումից հետո խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին նշելով, որ մրցաշրջանը հայ ֆուտբոլիստի համար ավարտված չէ։
«Մխիթարյանը վնասել է ծունկը։ Նա բաց կթողնի ԲԿՄԱ-ի հետ պատասխան հանդիպումը, ինչպես նաև «Նյուքասլի» հետ Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի խաղը։ Կարծում եմ նա բաց կթողնի նաև մյուս շաբաթ կայանալիք «Վեսթ Հեմի» հետ մրցավեճը։ Այս երեք հանդիպումները բաց թողնելուց հետո Մխիթարյանը կկարողնա մասնակցել մրցաշրջանի վերջին խաղերին»,- նշել է Վենգերը։
Ավելի վաղը նշվում էր, որ Մխիթարյանը չի մասնակցի 6 շաաբաթ և այս մրցաշրջանում նրան այլևս չենք տեսնի խաղադաշտում։