00:00:00

Կոտայքում «Opel»-ը բախվել է կայանված «Kia»-ին, 2 մեքենաներն էլ հայտնվել են ծառերի մեջ. կան վիրավորներ

02:13, 09 ապրիլ 2018 Իրավական

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 17:40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» մակնիշի 34 QZ 476 (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել) եւ «KIA» մակնիշի 877 TT 78 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները եւ դուրս եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 29-ամյա Ա. Ս.-ն, 29-ամյա Ն. Դ.-ն եւ «KIA» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  տեղի ուժերով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 5 հոգի տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր