00:00:00

Կոնդի ուխտի օրն իրականացվեց ծիսական Զատիկի արարողություն (լուսանկարներ)

00:50, 09 ապրիլ 2018 Ֆոտոշարք

Ամեն տարի Սուրբ Հարության տոնին հաջորդող կիրակի օրը Օշականում նշվում է Կոնդի ուխտը: Այս տարի «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության երիտասարդները հանդես եկան առաջարկով՝ Կոնդի ուխտի օրն իրականացնելու ծիսական Զատիկի արարողություն, որին իր աջակցությունը ցուցաբերեց Օշական համայնքի համար 17-րդ դարից սկսած սառնարանի նշանակություն ունեցող «Հացեկաց» քարանձավ-հյուրատան տնօրեն Համլետ Ղարագյոզյանը: Ծրագրին միացավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Ապրիլի 7-ին «Հացեկաց»-ում հյուրընկալվեցին սեբաստացիներն , «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության կամավորները ու Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտները: Մի քանի ժամ տևած նախապատրաստական աշխատանքների արդյունքում փորձառու մասնագետների օգնությամբ ներկաները սովորեցին ազգային պարեր, ծիսական խաղեր, պարերգեր, պատրաստեցին Զատիկի ծեսին բնորոշ ազգային դեկորներ, զատկական ուտեստներ: Ապրիլի 8-ին նրանց միացան «Միացյալ Առաջնորդների Պալատ» ԵՀԿ-ի անդամները, ԵԱԴ Արագածոտնի անդամները, Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու երիտասարդաց միության անդամները, Օշականի մշակույթի պալատի ժողգործիքների անսամբլը, «Տկզար» ազգագրական համույթը, «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության բարեկամ, Աշտարակի քաղաքապետի խորհրդական Արթուր Ոսկանյանը և համայնքի բնակիչներ: Միջոցառման մեկնարկը տրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ուխտավորները հաղթահարեցին Կոնդի բարձունքը, որից հետո եղան Թուխ Մանուկ մատուռում, այնուհետև մասնակցեցին «Հացեկաց» հյուրատանը կազմակերպված ծիսական Զատիկի արարողությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր