Այս արարքը վարչական իրավախախտում է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար նախատեսված է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Իրավախախտման տեսանկարահանումը և համացանցով տեսանյութի հրապարակայնեցումը ոստիկանությունը գնահատում է որպես իրավախախտումների կատարմանը նպաստող անթույլատրելի արարք, որն անխուսափելիորեն հանգեցնելու է հանրորոեն վտանգավոր հետևանքների:
Պատգամավորին հորդորում ենք իր քաղաքական ակցինաներն իրականացնել բացառապես օրինականության շրջանակներում, ցուցաբերել օրենսդիր իշխանության ներկայացուցչին բնորոշ պատասխանատվություն երթևեկության մասնակից հանդիսացող Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների նկատմամբ:
Ոստիկանությանունը նախազգուշացնում է, որ երթևեկության անվտանգության դեմ ուղղված նմանաբնույթ ոտնձգությունները կստանան իրավական համարժեք արձագանք»: