00:00:00

ԱՄՆ-ում արտակարգ դրություն հայտարարվեց

04:02, 14 մարտ 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է արտակարգ դրության համազգային ռեժիմ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար: Այդ մասին հայտարարությունն Ամերիկայի առաջնորդն արել է ուրբաթ Սպիտակ տանը հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա վերացնել տեղական իշխանություններին եւ նահանգների վարչակազմերին դաշնային բյուջեից միջոցներ հատկացնելու ճանապարհին բյուրոկրատական խոչընդոտները: Ավելի վաղ ամերիկյան վարչակազմը Կոնգրեսից ստացել էր 8,3 մլրդ դոլար վարակի մասշտաբները զսպելու համար: ԱՄՆ-ում արտակարգ դրություն սահմանելու իրավունքը պատկանում է նախագահին: Մինչեւ 1976 թվականը երկրի ղեկավարը կարող էր սահմանել այն ցանկացած ժամկետով եւ պատճառով, որը, ըստ նրա, սպառնացել է երկրի ազգային անվտանգությանը: Այնուհետեւ ռեժիմի սահմանումը կարգավորվում էր ազգային արտակարգ դրության մասին օրենքով (National Emergencies Act; 1976): Այդ ընթացքում ԱՄՆ տարածքում արտակարգ դրության համազգային ռեժիմ սահմանվել է ավելի քան 50 անգամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր