00:00:00

«Ինձ մոտ ամեն ինչ լավ է». Թրյուդոն հայտարարել է, որ չի վարակվել կորոնավիրուսով

03:55, 14 մարտ 2020 Աշխարհ

Իր նստավայրից ժողովրդին ուղղված ուղերձում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ կորոնավիրուսով չի վարակվել, հաղորդում է TASS-ը: «Վստահ եղեք, ես շատ լավ ինքնազգացողություն ունեմ եւ ինձ մոտ ամեն ինչ լավ է»,-ասել է նա: Նախօրեին Կանադայի ղեկավարի մամուլի քարտուղարը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայից վերադարձած վարչապետի տիկին Սոֆի Գրեգուար Թրյուդոն անցել է COVID-19-ի թեստ, որի արդյունքը դրական էր: 14 օրվա ընթացքում նա եւ նրա ամուսինը կգտնվեն տնային կարանտինում: Վարչապետի աշխատակազմից հավաստիացրել են, որ Թրյուդոն կշարունակի ամբողջովին կատարել իր պարտավորությունները, իսկ բոլոր անձնական հանդիպումները կանցկացնի հեռախոսային ռեժիմում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր