00:00:00

Ռոստոմյանը, Մարգարյանն ու Վարդանյանը ներկա չէին

20:19, 08 ապրիլ 2018 Սպորտ

Երեւանում ընթացող կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը նախապես հայտավորված թուրք մարզիկները այդպես էլ չեն ժամանել. Հայաստան գալու հետ կապված ինչ-որ խնդիրներ են առաջացել: Այս մասին հայտարարել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Առաջնությանը հետեւում է կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահը եւ ներկայացուցիչները, Հայաստանում արեւելյան մարտարվեստների տարբեր ֆեդերացիաների նախագահներ ու անդամները: Սակայն Հայաստանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը այդպես էլ չներկայացան Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկա չէր նաեւ քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, ով նույնպես հրավիրված է եղել եւ ում հետ վերջին շրջանում խնդիրներ ունեն արեւելյան մարտարվեստների հանրապետական ֆեդերացիաները: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի, Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երեւանի նախկին «Միկա» մարզադահլիճում կայացավ  Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը՝ նվիրված Երեւանի հիմնադրման 2800 ամյակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր