00:00:00

Ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվածի մեքենայում ապօրինի գնդացիր կար

20:32, 13 մարտ 2020 Իրավական

Մարտի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղուց, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու կասկածանքով, ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի 27-ամյա մի բնակչի: Զննությամբ նրա մեքենայի սրահից հայտնաբերվեց գնդացիր: Բերման ենթարկված տղամարդը հայտնել է, որ զենքը պատկանում է իրեն: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: https://www.youtube.com/watch?v=_-Qsd9UkWqo&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր