00:00:00

Դատախազությունը ստացել է փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալին ազատ արձակելու որոշումը

15:48, 13 մարտ 2020 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով մեղադրյալ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Դատախազությունը ստացել է Արա Մխիթարյանի գործով դատարանի որոշումը, սակայն դեռ պարզ չէ՝ կբողոքարկվի՞ այն, թե ոչ: Տվյալ գործի վերաբերյալ մանրամասներ չկան»,- նշեց Խաչատրյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր