00:00:00

Ինչու են ՔՊ անդամները բերման ենթարկվել. Ջանոյանի մեկնաբանությունը

17:18, 08 ապրիլ 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ  տեղեկացրել էր, որ ոստիկանները բերման են ենթարկել ՔՊ անդամների: Իրազեկման ակցիա անցկացնելու ժամանակ ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկվել Մեսրոպ Պապիկյանը ու Նորայր Հայրապետյանը: «Մենք հիմա գտնվում ենք Արաբկրի ոստիկանության մոտ, իրազեկման համար բերման են եթարկվել, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Երկար ժամանակ է այստեղ ենք, բայց բաց չեն թողում: Սա ընդամենը իրազեկում է եղել: Կարծում եմ, որ պետք է բացատրեն, թե ինչու՞ են օրենքով իրազեկման համար բերման ենթարկում»,- գրել էր նա: Irakanum.am-ի հետ զրույցում  ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի,լրատվության և վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանը հայտնեց. «Ապրիլի 7-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, երկու քաղաքացի բերվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ Վարչական օրենսգրքի  53-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով։ Ոստիկանության բաժնում կազմվել է համապատասխան վարչական արձանագրություն, և նրանք բաց են թողնվել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր