00:00:00

Հայտնի է BMW «8»-ի դեբյուտի ամսաթիվը

21:38, 08 ապրիլ 2018 Ժամանց

Բազմաթիվ լրտեսական լուսանկարներից, թիզերից, կոնցեպտներից ու նախնական տվյալներից հետո տեղեկություն է հայտնվել նորույթի դեբյուտի մասին: Վերջին հաշվետվության համաձայն՝ BMW 8 Series-ի հրապարակային պրեմիերան տեղի կունենա 2018 թվականի հունիսի 15-ին, փոխանցում է Колеса.ру պորտալը: Ըստ BMW ընկերության տարածած տեղեկագրի, որը պարունակում է վաճառքին վերաբերող հաշվետվությունը, BimmerPost-ի օգտատերերից մեկի տեղեկացմամբ, 8 Series-ի դեբյուտային ցուցադրությունը տեղի կունենա հունիսին: Ավտոմեքենան կցուցադրվի ուրբաթ Լե Մանի մայրուղում՝ նախքան մրցարշավի մեկնարկը, որտեղ GTE տարբերակը հաջորդ օրը կմասնակցի 24-ժամյա իրադարձությանը: Հրավերքում նշված է 8 Series-ի պաշտոնական պրեմիերայի մասին. «Լե Մանի 24 ժամը սպորտային ավտոմեքենաների դիմացկունության հնագույն մրցարշավներից է, որն անցկացվում է 1923 թվականից Ֆրանսիայի Լե Ման քաղաքից ոչ հեռու, նաեւ համարվում է աշխարհում ամենահեղինակավորներից մեկը: «Լե Մանի 24 ժամ»-ի հաղթողի համար կպատրաստվի ինչ-որ յուրահատուկ բան՝ ուրբաթ գիշերը նոր BMW 9 Series-ի համաշխարհային պրեմիերան»: Ենթադրվում է, որ նոր «8»-ի ուժային գամմայի մեջ կմտնեն 6- եւ 8-գլանանի շարժիչներ, իսկ ահա V12 շարժիչի հարցը դեռեւս հստակ չէ, քանի որ BMW-ն ծրագրում է դրանից ամբողջութամբ հրաժարվել: Հիշեցնենք, որ BMW-ի հավաքածուում է եղել 8 Series-ի մեծ կուպե, որը թողարկվել է 1989-ից 1999 թվականները: Ամենահզորը եղել է 850CSi տարբերակը, որն ունի 5,6 լիտր ծավալով, 380 ձիաուժ հզորությամբ, վեցաստիճան մեխանիկական շարժահաղորդակով S70B56 շարժիչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր