00:00:00

Վերաքննիչն անփոփոխ թողեց Սամվել Բաբայանի դատավճիռը

16:45, 27 փետրվար 2018 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հարամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի վճիռը: Առաջին ատյանի վճիռը մնաց անփոփոխ: Նշենք, որ Վերաքննիչ դատարան էր դիմել նաև «Իգլա»-ի գործով երեք տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու։ Առաջին ատյանի դատարանի վճռով Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր