00:00:00

Մեկ օրում գրանցվել է 88 հանցագործություն. բռնաբարություն, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն

18:42, 11 մարտ 2020 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 88 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք հասցնելու` 13, խարդախության՝ 8, սպանության սպառնալիքի՝ 7, պետական-հասարակական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման՝ 6-ական, հարկերից խուսափելու ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, խուլիգանության, կաշառակերության, ծնողից երեխային ապօրինի բաժանելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, թմրամիջոցի մաքսանենգության, գույքն անզգուշությամբ վնասելու, խոշտանգման ու պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, և խուլիգանության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր