00:00:00

Ապրիլյան պատերազմում զոհված Կարեն Ներսիսյանն այսօր կդառնար 21 տարեկան

16:05, 08 ապրիլ 2018

Ապրիլյան պատերազմի հերոս, 1997թ. ծնված Կարեն Ներսիսյանը Կոտայքի մարզի Բջնի գյուղից էր: Զինված ուժեր էր զորակոչվել 2015թ.: Ծառայում էր Արցախում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտի կոչում: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում մարտնչել էր մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Կարեն Ներսիսյանը մեկն էր այն անհետ կորած զինծառայողներից, ում մարմինները հակառակորդը հայկական կողմին հանձնեց նրանց զոհվելուց օրեր անց: Նրա գերզմանը հենց Հայրենականին նվիրված հուշարձանի կողքին է: Կարենի հարազատները մի խաչքար էլ ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակին են տեղադրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր