00:00:00

Հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել վարչապետը Սարգսյանի և Մարտիրոսյանի հարցում

14:41, 11 մարտ 2020 Իրավական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մարտի 4–ին, Ազգային ժողովում հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանության պետն ու ԱԱԾ տնօրենը կնշանակվեն մի քանի օրից։ «Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի»,– ասել էր Փաշինյանը։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Արման Սարգսյանին և Էդուարդ Մարտիրոսյանին վերանշանակել այդ պաշտոններում։ Այս ընթացքում հիշյալ պաշտոնյաները մեզ հասած տեղեկությունների համաձայն կարողացել են արդարացնել իշխանության սպասելիքները եւ հետեւաբար կնշանակվեն այդ պաշտոններում։ Հիշեցնենք, որ նույն օրը վարչապետ Փաշինյանը հայտարարել էր նաեւ, որ այս մարմինների աշխատանքից լիարժեք գոհ չէ։ «Մենք պրոբլեմներ ունենք երկու համակարգերում էլ, և պետք է այդ պրոբլեմները համակարգված ձևով լուծենք։ Բայց ես այդ պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վրա»,– ասել էր նա։ Իսկ, ահա ավելի վաղ Կապան քաղաքում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով ուժային կառույցների ղեկավարների աշխատանքից, ասել էր, որ նրանք իրեն արդարացրել են։ Հաջորդ շաբաթ արդեն իսկ պաշտոնապես Արման Սարգսյանն ու Էդուարդ Մարտիրոսյանը կնշանակվեն համապատասխանաբար ոստիկանության պետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր