00:00:00

Կարո՞ղ են Mercedes-ի վրա Lada-ի կարոբկա դնել. Դավիթ Սանասարյանի գործով դատախազը՝ դատավորին

13:43, 11 մարտ 2020 Իրավական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող ՊՎԾ նախկին պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստին գործով մեղադրող դատախազը մեղադրանքն ավելի հիմնավոր ներկայացնելու համար բերեց մեքենաների սարքավորումների օրինակներ։ Դատարանի հարցին՝ արդյոք «Զորաշեն» ՍՊ-ն կարո՞ղ էր «Ֆրենզենի» ապրանքը ներկրել, դատախազն ասաց՝ հնարավոր է։ «Ենթադրենք, պետական գնումով ցանկացած մակնիշը որ գնվում են։ Եթե այդ մեքենայի վրա կոնկրետ մի դետալ փչանում է, որը փոխման ենթակա է։ Կարո՞ղ են օրինակ Mercedes-ի վրա Lada-ի կարոբկա դնել», ասաց դատախազը, ինչին դատավորն ասաց, որ կարող են դնել։ «Դանում են Դավթաշենում դնում են վրան»,- ասաց դատավորը։ «Այո, եթե տանեն այդ միջամտությունն անեն… այստեղ էլ է այդ միջամտությունն արվել»,- ասաց դատախազը։ Դավիթ Սանասարյանն էլ նշեց, որ տեղին չէր այդպիսի օրինակը. «Եթե դատախազը լավ ուսումնասիրեր, եթե իրոք հետաքրքիր լիներ պետական շահը, ոչ թե այլ նպատակները։ Կտեսնեիք, որ Էրեբունի եւ Արմենիա բկ-ներում տարիներ շարունակ օգտագործելով «Ֆրեզեն» ընկերության սարքը, օգտագործել են այլ ընկերությունների, երբ որեւիցե խնդիր չի եղել։ Հարց է առաջանում՝ ձեզ հետաքրքիր է ԲԿ-ներում հիվանդների առողջությո՞ւնը։ Ես այս հարցը տալու եմ նաեւ Առողջապահության նախարարին՝ բա ինչո՞ւ չեք գնացել, ձեռքը բռնել ու ասել՝ մի արեք այդ գնումները, որովհետեւ կվնասեք հիվանդների առողջությանը»։ Ամբաստանյալ Դավիթ Սանասարյանը նաեւ նշեց, որ գործով ամբաստանյալ Սամվել Ադյանին աշխատանքի ընդունելուց առաջ հարցրել է՝ արդյոք ինքը զբաղվո՞ւմ է բիզնես գործունեությամբ, թե ոչ, ինչին ի պատասխան՝ Ադյանն ասել է, որ ընտանիքն ունի բիզնեսներ, սակայն ինքը բիզնեսով չի զբաղվում։ Սանասարյանը նաեւ պնդեց, որ տեղեկություն չի ունեցել, թե «Զորաշեն» ՍՊԸ-ն պատկանել է Սամվել Ադյանին. «Ես քրեական գործով եմ ծանոթացել, որ «Մեդ էքսպերտ» ՍՊն-ն պատկանում է Գեւորգ Խաչատրյանին, այլապես ես նրանց աշխատանքի չէի ընդունի»։ Նշենք, որ այս դատական նիստին շարունակվում էր գործով առկա գրավոր ապացույցների հետզոտումը։ Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր