00:00:00

14 եւ 16-ամյա եղբայրները կոտրել են խանութի դռան ապակին եւ հափշտակել ապրանքներ

21:55, 10 մարտ 2020 Իրավական

Փետրվարի 29-ին ոստիկանության Մուշի բաժնում մի քաղաքացուհի հաղորդում է տվել, որ փետրվարի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցի իրենց պատկանող խանութից գողություն են արել։ Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանները դեպքի վայրում արձանագրեցին, որ կոտրել են խանութի դռան ապակին եւ հափշտակել ապրանքներ։ Մարտի 2-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն են ներկայացվել 14 եւ 16-ամյա եղբայրներ։ Նրանք խոստովանել են կատարածը եւ հանձնվել ծնողներին։ Կատարվում է հետաքննություն։ https://www.youtube.com/watch?v=mdqPz9ra9BY&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր