00:00:00

Լեռնանիստում 26-ամյա կնոջը էլեկտրական հոսանքի լարով փորձել է խեղդամահ անել ամուսնու 17-ամյա որդին

14:33, 10 մարտ 2020 Իրավական

Մարտի 9-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 26-ամյա կինը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել: Ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի տներից մեկում էլեկտրական հոսանքի լարով նրան փորձել էր խեղդել ամուսնու 17-ամյա որդին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Հրազդանի բաժին: Նա ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր