00:00:00

Երևանի Թբիլիսյան խճուղում մեքենան բախվել է գովազդային վահանակին ու բռնկվել

14:00, 08 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 8-ին՝ ժամը 00:32-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 1/2 հասցեում գտնվող «Honda» ավտոսերվիսի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի 34 CS 944 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Ռ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոկանգառին, «Honda» ավտոսերվիսի գովազդային վահանակին և բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 00:53-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ. ավտոմեքենայի գազի բալոնը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 30մ հեռավորության վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր