00:00:00

Նոր Գեղիում փլատակի տակից դուրս բերված 41-ամյա տղամարդը մահացել է. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը

02:57, 08 ապրիլ 2018 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Մաշտոցի 26 փողոցում՝ դեռևս անհայտ պայմաններում, փլուզում է տեղի ունեցել և հնարավոր է, որ փլուզման տակ քաղաքացի լինի: Ինչպես  հայտնում է shamshyan.cm-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Փրկարարները նշված հասցեի փլուզված բետոնե պանելների տակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Ասատրյանին: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ է գործել բժիշկների խումբը, իսկ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր