00:00:00

Սպանություն Կապան քաղաքում. կա ձերբակալված անձ

12:22, 09 մարտ 2020 Իրավական

2020թ. մարտի 8-ին՝ ժամը 02:00-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակչի դի՝ հրազենային վնասվածքներով: Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը (վերջինս նույնպես Կապան քաղաքի բնակիչ է): Նա բերման է ենթարկվել և ձերբակալվել՝ սպանություն կատարելու կասկածանքով, և տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ նշելով, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դեռևս պատերազմի տարիներից իր մոտ գտնվող կարճափող որսորդական հրացանով, Կապան քաղաքի ավտոկամրջի մոտ, երկու անգամ կրակել է իր ծանոթ համաքաղաքացու վրա: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր