00:00:00

Անձին մեղադրանք է առաջադրվել՝ դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի և նրա գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար

23:44, 07 մարտ 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ քաղաքացին դժգոհ լինելով իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքով իրականացված վարչական վարույթով կայացված որոշումից, իր համար բարենպաստ որոշում կայացնելու պահանջով սպառնացել է սպանել ոստիկանության աշխատակցին և նրա երեխային: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը)  հոդվածի 1-ին մասով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր