00:00:00

Ով է «ԱՅՈ» անձնագիր-բուկլետի գաղափարի հեղինակը

20:24, 07 մարտ 2020

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը շարունակվում է: Հատկապես, երեկ ու այսօր «Այո»-ի կողմնակիցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ իրականացնում են քարոզարշավ, քաղաքացիներին բաժանելով բուկլետներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին քաղաքացիներին բաժանում է ՀՀ հպարտ քաղաքացու «Այո» անձնագիրը: Ի դեպ անձնագիրը առաջինը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր վարչապետ Փաշինյանը: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ «Այո» քարոզարշավի անձնագիր-բուկլետի հեղինակը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է եղել:Վերջինս քարոզարշավի PR պատասխանատուն է: Գաղափարը Սիմոնյանը ներկայացրել է վարչապետին, և վերջինս այն հավանել է: Որոշակի շտկումներ արվել են, որոնց անձամբ Փաշինյանն է մասնակցել: Նշենք, որ շատ մասնագետների կողմից այս գաղափարը համարվել է մինչ օրս ամենա ստացված լուծումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր