00:00:00

Մեծամորի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

20:10, 07 մարտ 2020 Իրավական

Ոստիկանության Մեծամորի բաժնում  մարտի 6-ին, ժամը 10.20-ին հաղորդում է ստացվել, որ մարտի 5-ի, ժամը 19.00-ից մարտի 6-ի, ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Զարթոնք գյուղում գտնվող անասնագոմի դռան փականը և գողացել 2 հորթ: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Մեծամորի բաժնի գործընկերների հետ, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 18.00-ին բաժին բերման են ենթարկվել Էջմիածին քաղաքի երկու բնակչի։ Բերման ենթարկվածներից 17-ամյա պատանին խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը ինքն է կատարել։ Գողոնը հայտնաբերվել է: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բերման ենթարկվածը գողությունը կատարել է 21-ամյա երկու այլ անձանց հետ, որոնք բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21.10-ին ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր