00:00:00

Լոռու մարզում 51-ամյա տղամարդը բենզասղոցով մի քանի է ծառ հատել

18:38, 07 մարտ 2020 Իրավական

Մարտի 6-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Մարց-Դսեղ ճանապարհին ստուգել են 51-ամյա տղամարդու վարած «ԶԻԼ-130» ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 10 խմ փայտանյութով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Վարորդը փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, Մարց-Լորուտ ճանապարհի աջակողմյան հատվածում բենզասղոցով հատել է մի քանի ծառ: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր