00:00:00

Ծառն ապօրինի հատած 80-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն է տվել

17:26, 07 մարտ 2020 Իրավական

Ոստիկանության Մարաշի բաժանմունքում մարտի 6-ին, ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ մարտի 5-ին ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, բացել են «Հրանտ Շահինյանի» անվան դպրոցի հարևանությամբ գտնվող այգու դուռը և ծառ կտրել: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ծառն ապօրինի հատել է Այգեստանի 8-րդ փողոցի 80-ամյա մի բնակիչ։ Նա տվել է խոստովանական բացատրություն: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր