Մարտի լույս 6-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Շրջիկ ծառայության ընթացքում նրանց տեսադաշտում է հայտնվել մոտ 10 խմ փայտանյութ բարձած «Զիլ» մակնիշի բեռնատար։
Դսեղ գյուղի բնակիչ, 51-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նրա հայտնածով՝ փայտանյութն իրենն է, ծառերը բենզասղոցով հատել է Մարց գյուղից Լորուտ տանող ճանապարհի անտառից։ «Զիլ»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
https://www.youtube.com/watch?v=f4usFMduRy8&feature=emb_title
`